ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է արել Ֆեյսբուքում․
«Հասկանում եմ, որ կորցնում եք ինքնատիրապետումը․ ներդրված գումարները արդյունք չեն տալիս, ձեր վերաբերյալ ավելի ու ավելի ցնցող բացահայտումներ են լինում և դեռ սպասվում։ Ակտիվացրել եք ձեր շերեփուկներին, որոնք անցել են վիրավորանքի, զրպարտության, խուլիգանական պահվածքի նոր չափաբաժինների։ Քանի դեռ կա միջոց ակտիվացնելու՝ ակտիվացրեք, զրպարտության և վիրավորանքի հայցերի գումարներն էլ պատրաստեք ու պատրաստվեք․ օրենքի առաջ հավասար են բոլորը, պատասխանատվությունն էլ անխուսափելի է լինելու։ Մի՛ դիմադրեք»։
0 Մեկնաբանություն