Սոցիալական

Սրիկայի վերջին հանգրվանը հայրենասիրությունն է...

  Էն որ ասում են. «սրիկայի վերջին հանգրվանը հայրենասիրությունն է», հենց սրա մասին էր էլի։

Հիմա արդեն բոլորի՞ն է պարզ, թե ինչի համար էր օրինակ՝ Սեյրան Օհանյանը գաղտնագրում զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերն ու պատահարները, դրանց պատճառները բացահայտող տեղեկությունները, արտակարգ դեպքերի արդյունքում ի հայտ եկած իրավախախտումների առնչությամբ անցկացված ծառայողական քննության նյութերը բացահայտող տեղեկությունները։

Բոլորի՞ն է պարզ, թե ապրիլյան պետերազմի ժամանակ արծրուն հովհաննիսյանն ու ինտերնետային անվտանգության մասնագետներն ինչի համար էին հորդորում քաղաքացիներին զինված ուժերում տեղի ունեցող խնդիրների մասին չխոսել եւ չբարձրաձայնել։

Բոլորի՞ն է պարզ, թե ինչ նպատակներով էր նախարար օհանյանը միլիոնավոր դրամներ հատկացնում գեներալ մանվելին ու «երկապահ» կոչվող կառույցին՝ դպրոցականների մոտ հայրենասիրական ոգի դաստիարակելու նպատակով։

Բոլորի՞ն է պարզ, թե ինչու էին նույն մանվելներն եւ սարոյանները ազգի դավաճան անվանում բոլոր նրանց, ովքեր անտեսելով իրենց կողմից դրված տաբուները, խոսում էին բանակի խնդիրների ու էնտեղ ծաղկող կոռուպցիայի մասին։

Վերջապես բոլորի՞ն է պարզ, թե վիգեն սարգսյանն ինչու առաջ քաշեց «ազգ-բանակ» կոչվող հայեցակարգը եւ թե ինչու էին նույն մանվելներն եւ սարոյանները կաղկանձելով ապացուցում, որ դա մեր երկրի անվտանգությունն ապահովող միակ ու այլընտրանք չունեցող ճանապարհն է։

Պատասխանը շատ ու շատ ակնհայտ է. հայրենասիրության ու հայրենասիրական դաստիարակության քողի տակ, «հանրապետականն» ու նրան սպասարկող դենշիկները, տարիներ շարունակ սպանել են մարդկանց մոտ խնդիրները տեսնելու եւ դրանք բարձրաձայնելու ունակությունը՝ պարարտ հող ապահովելով սերժ սարսգսյանների, մանվել գրիգորյանների, շմայսերի ու լֆիկների անվտանգ գոյության համար։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *