Արդար քվե

Լուսավորները «ազատագրեցին» Հայքի հրապարակը

Շուրջ մեկ տարի է, ինչ Վանաձորի Հայքի հրապարակը դարձել է առևտրի կենտրոն և կայանատեղի: Վանաձորցիները բազմիցս դիմել են պատկան մարմիններին, վերջերս էլ ավագանու Լուսավոր Հայսատան խմբակցության անդամ Վահե Կռոյանն էր մտահոգված դիմել քաղաքապետարանին, սակայն՝ ձայն բարբառո հանապատի:

Այգիների և պուրակների անբարեկարգ վիճակը վանաձորցիներին երեկոյան զբոսանքի է բերում Հայքի հրապարակ, որտեղ էլ արդեն անհնարին էր զբոսնելը:

Ֆեյսբուքում Լուսավոր Հայսատանի քարտուղար Անահիտ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել և գրել.

Այս ամենն արվում է հանուն զբոսնող մարդկանց, հեծանվորդների և բոլոր բոլորի...

Կրկին հիշեցնում ենք, որ 18:30-06:30 Հայքի հրապարակը զբոսնողների համար է` քաղաքապետարանի դիմացի հատված մուտքը մեքենաներին արգելվում է։

 Տրիբունայի դիմացի հատվածը զբոսնողների համար է` դեղին գծի երկայնքով մեքենաների կայանումն արգելվում է:
Խնդրում ենք պահպանել կարգը:

Երեկոյան #սա_ճեմուղի_է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *