Արդար քվե

Նախկին 100.000 դրամի փոխարեն՝10.000 դրամ տուգանք՝ դիմակ չկրելու համար. ԱԺ (տեսանյութ)

ԱԺ-ն այսօր ընդունել է նախագիծ, որի շնորհիվ նախկինում գործող տուգանքի չափը նվազեցվել է 10-25 անգամ՝ դառնալով 10.000 դրամ։
Հիշեցնենք՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը` առաջացնում   է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100-250 -ապատիկի չափով՝ 100.000- 250.000 դրամ։ Այս նորմին տրվել է հետադարձության ուժ, բացառությամբ այն դեպքերի, երբ տույժը կիրառվել է որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *