Արդար քվե

Վայր դրեք զենքերը, հենց հիմա․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ բոլոր երկրներին (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ է արել բոլոր երկրներին դադարեցնել ռազմական գործողությունները և միասնաբար պայքարել  կորոնավիուսի դեմ։

Մարտի 23-ի դրությամբ՝ աշխարհում  գրանցվել է կորանավիրուսով վարակվածության 350000 դեպք։ 15000 հոգի մահացել է։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վայր դնել զենքերը, դադարեցնել ավիահարձակումները, ստեղծել հումանիտար միջանցքներ եւ հիշել․․․ դիվանագիտությունը։

«Վերջ տվեք պատերազմ հիվանդությանը եւ պայքարեք  հիվանդության դեմ, որը տարածվում է աշխարհում, -ասել է նա,- առաջնահերթ պետք է դադարեցնել ռազմական գործողություններն ամենուրեք։ Հենց հիմա․ այդ մարդկությանն անհրաժեշտ է առավել, քան երբեւէ»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *