Արդար քվե

Yandex ծրագրավորան դպրոցը ճանապարհում է շրջանավարտներին

   Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ փակման հանդիսավոր միջոցառումը:

   Yandex-ը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում և Գյումրիում արդեն 7 տարի է՝ իրականացնում են համատեղ կրթական ծրագիր` Ծրագրավորման դպրոց Հայաստանում:

   Ուսուցումը Yandex-ի ծրագրավորման դպրոցում անվճար է: Այստեղ  ավագ դպրոցականները ստանում են ծրագրավորողի բազային հմտություններ:  

   Ուսուցման 7 տարիների ընթացքում դպրոցը 414 շրջանավարտ է տվել: 2023-2024 թթ. շրջանավարտները 59 են:

   Ծրագրի նպատակն է ուղղորդել դպրոցականներին ծրագրավորման ոլորտ, նրանց մեջ հետաքրքրություն առաջացնել նորագույն տեխնոլոգիաների նկատմամբ, ինչպես նաև զարկ տալ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը Լոռու մարզում:

   Ուսուցման ծրագիրը մշակված է Yandex-ի տվյալների վերլուծության դպրոցում) և այն նախատեսված է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկայով և տեղեկատվական տեխնոլոգիաներով: Միջոցառման ընթացքում շրջանավարտները ներկայացրեցին իրենց կողմից ստեղծած աշխատանքները:

   Մեկամյա ուսումնառության ավարտը արժևորվեց վկայականներով:

   Դասընթացները վարող մասնագետները վերապատրաստվել են Yandex-ում:

   Նախաձեռնության հեղինակները վստահ են՝ ծրագիրը շարունավելու է: Ակնկալում են ուսանողների թվի մեծացում:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *