Հայացք ներսից

50 մլն ռուբլի՝ Կրասնոդարի գերեզմանատներից մեկում.ռուս իրավապահների բացահայտումը (տեսանյութ)

Կրասնոդարի Սլավյանսկոյե գերեզմանատանը իրավապահները գտել են կոռուպցիայի մեջ կասկածվելու համար կալանավորված տեղի էլեկտրական ցանցի ընկերության թոփ մենեջերի փողերի թաքստոցը:

Գլխավոր տնօրենի տեղակալը բերման էր ենթարկվել այս տարվա հոկտեմբերին: Քննության տվյալների համաձայն՝ թոփ մենեջերը իմացել է, որ նախաքննչական ստուգում է իրականացվում իր ենթակայի նկատմամբ, և աշխատակցին առաջարկել է «աջակցել» 10 միլիոն ռուբլի պաշտոնյաներին փոխանցելու հարցում՝ գործը կարճելու համար:

Սկզբում աշխատակիցը համաձայնվել է և խնդրել է սպասել պահանջվող գումարը հավաքելու համար: Սակայն հետագայում տղամարդը որոշել է դիմել Քննչական կոմիտե:

Արդյունքում գլխավոր տնօրենի տեղակալը ձերբակալվել է: Նրա տանը և ծառայողական կաբինետում գտել են ավելի քան 20 միլիոն ռուբլի, 100 հազար դոլար և մոտ 10 թանկարժեք ժամացույց:

Այժմ Կրասնոդարի Սլավյանսկոյե գերեզմանատանը նրանք հայտնաբերել են ավելի քան 50 միլիոն ռուբլի պարունակող թաքստոց: Հետաքննության համաձայն՝ ձերբակալված թոփ-մենեջերը կարող էր այդ գումարները ձեռք բերել քրեական ճանապարհով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *