Հայացք ներսից

Հաշմանդամություն ունեցող անձանց համար դեռևս խնդիր են կրթության անհավասար պայմանները:

Լոռու մարզային գրադարանի նոր ձևաչափով համագործակցությունն այս անգամ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ հետ էր: Գրադարանի մուտքի մոտ ցուցադրված են ձեռագործ աշխատանքներ, որ պատրաստել են կազմակերպության անդամները, ովքեր երբևէ առիթներ չեն ունեցել մասնակցելու նաև գրական երեկոների: Կազմակերպության ղեկավար Անուշ Ասլանյանը նշում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար դեռևս խնդիր են կրթության անհավասար պայմանները, ինչի հետևանքով նրանցից շատերը զրկվում են կրթություն ստանալու հնարավորությունից: Ավանդական հայկական տիկնիկներից մինչև բաժակներ ու խոհանոցային պարագաներ: Ցուցահանդես վաճառքի մասնակիցները գնումներ կատարեցին, ապաև ներկա գտնվեցին Եղիշե Չարենցին նվիրված գրական երեկոյին` բանախոսությամբ բ.գ.թ., դոցենտ Գայանե Մալումյանի: Ցուցահանդես-վաճառքը Լոռու մարզային գրադարանում բաց կլինի նաև հունիսի 23-ին: Վաճառքից գոյացած հասույթը կազմակերպությունը կօգտագործի ձեռագործ իրերի համար նոր հումք գնելու նպատակով:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *