Հայացք ներսից

«Փոփոխության գործակալները» ծրագրի հերթական դասընթացը՝ Վանաձորի պետական բժշկական քոլեջում

Վանաձորի պետական բժշկական քոլեջում  «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ «Փոփոխության գործակալները» հերթական դասընթացն է տեղի ունեցել։Ապագա ճերմակ խալաթակիրները հմուտ դասընթացավարների՝ Դավիթ Այվազյանի  և Ռուզաննա Սահակյանի օգնությամբ նախ սովորել են ժեստերի լեզուն, ծանոթացել աշխատակցի կեցվածքին, իրազեկվել գործատու-աշխատող աշխատանքային հարաբերություններից, որից հետո տեսական գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով մասնակցել են գործատուի հետ առաջին հանդիպման ինտերակտիվ բնույթի խաղին, որտեղ գործատուն դասընթացավարն էր:  "Փոփոխության գործակալները" ծրագiրն իրականացվում է Վանաձոր 2019 երիտասարդական մայրաքաղաքի շրջանակում, ֆինանսավորվում՝ Կրթության գիտության մշակույթի սպորտի նախարարության կողմից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *