Միջազգային

4,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Բինգյոլում և Էլազըղում

Հունվարի 31-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ (Բյուրակն) նահանգի շրջանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:49-ի սահմաններում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7կմ խորության վրա։ Երկրաշարժն զգացվել է նաև Բինգյոլին հարակից շրջաններում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։ Ցնցումները խուճապ են առաջացրել բնակչության մոտ: Ավելի ուշ՝ ժամը 09։06-ի սահմաններում, ևս մեկ երկրաշարժ է գրանցվել արևելյան Էլազըղ (Խարբերդ) նահանգի Քարաքոչան շրջանում (3.5 մագնիտուդ ուժգնությամբ)։ Երկրաշարժն զգացվել է նաև Էրզրումում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *