Միջազգային

4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայում

Թուրքիայի արևելքում գտնվող Էլազըգ (նախկին Խարբերդ) Քովանջըլար շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունը (AFAD):

Ստացված տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *