Միջազգային

5.2 մագնիտուդով երկրաշարժ՝ Ռուսաստանի և Մոնղոլիայի սահմանին

Ռուսաստանի և Մոնղոլիայի սահմանին 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացրել է Tert.am-ը: Հաղորդվում է, որ երկարաշարժի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 243.000 բնակչություն ունեցող Անգարսկ քաղաքից 273 կմ դեպի հարավ-արևմուտք և մոնղոլական Տուրտ բնակավայրից 29 կմ դեպի հարավ-արևմուտք: Ցնցման օջախը գտնվել է 13 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *