Միջազգային

5,5 մագնիտուդով երկրաշարժ՝ Բարբադոսի ափերի մոտ

Մարտի 29-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Բարբադոսի ափերի մոտ՝ Ատլանտյան օվկիանոսում: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Երկրաբանական ծառայության գնահատումներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է երկրի մայրաքաղաք Բրիջթաունից, որտեղ բնակվում Է շուրջ 98,5 հազար մարդ, 146,7 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք: Երկրաշարժի օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա:

Ցունամիի սպառնալիքի մասին հաղորդումներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *