Միջազգային

5,8 մագնիտուդով երկրաշարժ՝ Պերուում

5,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցում Է գրանցվել Պերուի հարավային մասում: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկայի ծառայության Ալթայ-Սայանյան ֆիլիալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  Ալթայ-Սայանյան ֆիլիալի օպերատիվ մշակման տվյալներով՝ ապրիլի 26-ին Երեւանի ժամանակով 03:50-ին գրանցված ստորգետնյա ցնցման Էպիկենտրոնը գտնվել Է Իկա քաղաքից 211 կիլոմետր դեպի հարավ-արեւելք:  Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատվում Է որպես «ավերիչ»:  Ավելի վաղ փետրվարին ուժեղ երկրաշարժ Էր տեղի ունեցել Պերուի սահմանից մոտավորապես 10 կիլոմետր հեռավորությամբ ընկած Էկվադորի հարավային մասում: Այն ցնցումների ինտենսիվությամբ գնահատվել Է որպես «ավերիչ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *