Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիան:
Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը:
Ավտոշարասյունը, որում գտնվում էր կառավարության ղեկավարը, վերադառնում էր Սիրիայից: Գագուլիային տեղափոխող մեքենան բախվել է փողոցի հանդիպակաց մասով շարժվող փոխադրամիջոցի հետ, որի ղեկին եղել է Աբխազիայի քաղաքացի:
Ռուսական որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես Գազետա ռուն, հայտնում են, որ երկրի գլխավոր դատախազության տվյալներով՝ դժբախտ պատահարի մեղավորը՝ մյուս մեքենայի վարորդը, եղել է թմանյութի ազդեցության տակ: Հայտնի է, որ կասկածյալի արյան անալիզի արդյունքների համաձայն՝ նրա օրգանիզմում թմրանյութ է եղել:
0 Մեկնաբանություն