Ադրբեջանի իշխանությունները, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, 20 տարվա ազատազրկման են դատապարտել Շուշիի մերձակայքից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նրա դեմ ներկայացվել էին մի քանի մեղադրանքներ, մասնավորապես, Էուլջեքյանը մեղադրվել է ահաբեկչության, կազմակերպված հանցագործության մեջ մասնակցության, Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ:
Լիբանանահայը 5 տարի կանցկացնի բանտում, մնացած տարիները՝ խստացված ռեժիմի ուղղիչ հաստատությունում:
Վիգեն Էուլջեքյանը, ինչպես նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը գերեվարվել էին նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրից կնքվելուց հետո: Վիգեն Էուլջեքյանը որպես տաքսու վարորդ Նաջարյանին տեղափոխում էր Բերձոր՝ այնտեղից իր իրերը վերցնելու: 2021 թվականի մարտին Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել և տեղափոխվել Լիբանան:
0 Մեկնաբանություն