Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է երեկ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և համանախագահների մասնակցությամբ հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարությունում առկա դրույյթը, որի համաձայն կողմերը պայմանավորվել են պրակտիկ աշխատանք սկսել մարդկանց միջև շփումներ հաստատելու համար, ներառյալ` ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցերը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է , որ Բաքուն պատրաստ է ընդունել իր տարածքում հայ լրագրողների: «Բաքվում միշտ տրամադրված են եղել ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև հարաբերական փոխըմբռնման մթնոլորտի ստեծղմանը և ամրապնդմանը»,-մասնավորապես ասել է նա:
Մոսկվայում ապրիլի 15--ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտությանկարգավորման ուղղությամբ ջանքերը:
Ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:
0 Մեկնաբանություն