Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից խոցված ռուսական Մի-24-ի գործով քննությունը շարունակվում է։ ՌԻԱ Նովոստիին այսօր տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Գյունայ Սալիմզադեն։
«Նախիջևանի հատվածում հայ–ադրբեջանական սահմանին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ–ին պատկանող Մի-24 ռազմական ուղղաթիռի խոցման առնչությամբ հրատապ ստուգումներից հետո գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։ Համապատասխան փորձաքննություններ են տարվել, հավաքվել նյութական ապացույցներ, ինչպես նաև իրականացվել այլ անհրաժեշտ ընթացակարգային գործողություններ», – հայտարարել է մամուլի ծառայության ղեկավարը։
0 Մեկնաբանություն