Միջազգային

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի դեմ

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել WarGonzo նախագծի հեղինակ, ռուսաստանցի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի դեմ,- տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: Լրագրողը մեղադրվում է այն բանի համար, որ Լեռնային Ղարաբաղ մուտք է գործել Հայաստանից։ Բոլոր նրանք, ովքեր մուտք են գործում Լեռնային Ղարաբաղի տարածք՝ առանց Ադրբեջանին «ծանուցելու», Բաքվի կողմից ճանաչվում են «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) և հայտնվում «սև ցուցակում»։ Ադրբեջանում նրանց սպառնում է քրեական հետապնդում։ Այսպիսով՝ Պեգովի նկատմամբ քրեական գործ են հարուցել «Ահաբեկչության հանրային կոչերի», «Պետության դեմ ուղղված հանրային կոչերի» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի կերպով հատելու» հոդվածներով: «Գլխավոր դատախազությունն իրավաբանական օգնության հայց է ուղարկել այն երկրի լիազոր կառույցներին, որի քաղաքացի է նշված անձը: Տարվում է հետաքննություն»,- ասված է հայտարարության մեջ:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *