Քաբուլում 17 մարդ է մահացել թալիբների անկանոն կրակահերթերի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ ևս 41 մարդ վիրավոր է։
Ավելի վաղ հաղորդվել է, որ զոհերի թիվը 4-ն է, իսկ վիրավորներինը՝ 7-ը։ Թալիբների ներկայացուցիչները հայտնել են, որ կրակահերթերով նշում են Փանջշեր նահանգի գրավումը։ Քաբուլի բնակիչները վստահեցնում են, որ կրակոցները պայմանավորված են տոնակատարության հետ։ Թալիբան շարժման ղեկավարությունը կոչ է արել դադարեցնել կրակահերթերը։
Բնակիչների անհանգստությունը ցրելու համար շարժման ղեկավարությունը հայտարարել է, որ քաղաքային բնակավայրերում կրակոցներ արձակելու դեպքում զինյալներից կառգրավեն զենքերը։
0 Մեկնաբանություն