Միջազգային

Աղդամում կրկին ադրբեջանցի է պայթել ականի վրա

Ադրբեջանցիների՝ Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հերթական դեպքն է գրանցվել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտնի է դարձել, որ 10 օր առաջ Աղդամում կորած տղամարդը պայթել է ականի վրա։ Անհետ կորած Ջասարաթ Խաթամանովը ականի վրա պայթելու հետևանքով մահացել է Սեիդլի գյուղում։

Նշվում է, որ Խաթամանովն աշխատել է Գուզանլիում գերեզմանաքարերի արտադրամասում՝ որպես վարորդ։ Հերթական անգամ աշխատանքի գնալուց հետո նրա հետ կապը կորել է։ Ոստիկանությունում ահազանգ է հնչել այդ կապակցությամբ, նրան սկսել են փնտրել Արցախի գրավյալ տարածքներում։

Նշենք, որ ականի վրա պայթելու հետևանքով մինչ օրս 140-ից ավելի ադրբեջանցի է տուժել։ Մասնավորապես, Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2020թ. նոյեմբերի 10-ից մինչև օրս ականի վրա պայթելու հետևանքով մահացել է 27 ադրբեջանցի՝ 7 զինծառայող ու 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115-ը՝ 86 զինծառայող ու 29 քաղաքացիական անձ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *