Աջարիան պատրաստ է ընդունել զբոսաշրջիկներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները, այդ մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով մասնակցել է Բաթումիում վերանորոգված օդանավակայանի բացման արարողությանը:
Նախագծում TAV Georgia-ն ներդրել է 17 միլիոն դոլար՝ ընդլայնելով օդանավակայանի տերմինալը, որն այժմ կկարողանա տարեկան սպասարկել 1,2 միլիոն ուղևորի:
«Այսօր Իսրայելից ուղիղ թռիչքներն արդեն սկսվել են, և կավելացվեն ամենօրյա թռիչքներ Թուրքիայից: Աջարիան պատրաստ է ընդունել զբոսաշրջիկներին: Շատ կարևոր է, որ ներդրումներն արվել են համավարակի ընթացքում՝ շատ կարճ ժամանակում: Ընկերությունն աշխատանքն ավարտել է վեց ամսվա ընթացքում», – ասել է Ղարիբաշվիլին:
0 Մեկնաբանություն