Միջազգային

Աջարիայում ձյան առատ տեղումները խնդիրներ են ստեղծել

Ավտոտրանսպորտի երթևեկը բարձրլեռնային Աջարիայի գյուղերի մեծ մասում սահմանափակվել Է առատ ձնատեղումների պատճառով: Այդ մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Աջարիայի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տարածած հաղորդագրությանը:

Գերատեսչությունում նշել են, որ ձնածածկույթից ճանապարհների մաքրումը շարունակվում Է չընդհատվող ռեժիմով: Իսկ մաքրման աշխատանքները հիմնական ուղղություններում, որոնք կապում են վարչական միավորները, ավարտվել են: Մյուս ճանապարհները կմաքրվեն փուլ առ փուլ: Ինտենսիվ աշխատանքներ են տարվում նաև տեղական նշանակության ճանապարհներին, որոնք կապում են գյուղերը: Բացի այդ, Կեդայի շրջանում մի քանի ուղղություններով անցկացվում Է սողանքների մաքրում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *