Նշանավոր ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հայտարարել է,որ չի ուզում անօգնական ծերուկ դառնալ ու տառապել հիվանդություններից: Դերասանն ուզում է կյանքից հեռանալ էվթանազիայի միջոցով: « Մենք ոչինչ չենք կարող անել ծերանալու դեմ: Մենք կորցնում ենք մեր դեմքն ու տեսողությունը, կանգնում և զգում` ինչպես է ցավում անիծված ոտքը: Տանջանքները սարսափելի են»,- ֆրանսիացի դերասանի խոսքերն է մեջբերել Le Point ֆրանսիական շաբաթաթերթը։
Նա խնդրել է իր որդուն`57-ամյա Էնթոնիին օգնել իրեն մահանալ էվթանազիայի միջոցով։ Դերասանը միշտ է ասել, որ դեմ չէ էվթանազիային։ Այդ պատճառով նա տեղափոխվել է Շվեյցարիա, ուր էվթանազիան պաշտոնապես թույլատրված է։ «Կյանքից հեռանալու այս միջոցը ես ամենատրամաբանականն ու բնականն եմ համարում»,- ասել է դերասանը։ «Տարիքն առնելուց հետո մենք իրավունք ունենք դժոխք գնալ հանգիստ ճանապարհով` առանց հիվանդանոցների և ներարկումների»:
86 ամյա Ալեն Դելոնն այժմ ապրում է Շվեյցարիայում։ 2019-ին Դելոնը կաթված էր տարել։ Դրանից հետո ողջ ժամանակն անցկացնում է տանը՝ իր շների հետ լիակատար մեկուսացման մեջ։ 2020-ին մահացավ Դելոնի նախկին, բայց միակ կինը՝ Նատալի Դելոնը՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։
Այժմ ֆրանսիացի կինոաստղին տեսակցում են միայն նրա երեխաները։ Դելոնը չի թաքցնում, որ արդեն կտակ է կազմել։ Նա չի ցանկանում, որ իր մահից հետո հարազատների միջև վիճաբանություն ծագի ժառանգության պատճառով։
0 Մեկնաբանություն