Գերմանական BILD պարբերականի գլխավոր խմբագիր Փոլ Ռոնժեյմերն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սկզբում համաձայնել է ԼՂ հակամարտության թեմայով հարցազրույց տալ հեղինակավոր լրատվամիջոցին, բայց հետո՝ հրաժարվել։
«Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Ղարաբաղի վերաբերյալ հարցազրույց տալ BILD-ին, իսկ հիմա հանկարծակի հրաժարվում է դրանից։ Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»,- գրել է Ռոնժեյմերը և տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետն ու նախագահն արդեն իսկ հարցազրույցներ տվել են պարբերականին։
0 Մեկնաբանություն