Այս մասին հայտնի է դարձել CBS News հեռուստաընկերությանը նախագահ Բայդենի տված հարցազրույցից:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդընն ասել է, որ Վաշինգտոնը չի վերացնի Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները՝ վերջինիս հետ բանակցություններ վերսկսելու համար: Խոսքը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի հնարավոր վերականգման մասին է: Հիշեցնենք՝ նախագահ Թրամփի վարչակազմը դուրս էր բերել ԱՄՆ-ին Իրանի միջուկային համաձայնագրից:
Նախագահն այս մասին հայտնել է ուրբաթ՝ CBS News- ին տված հարցազրույցում, որից հատվածներ են ցուցադրվել կիրակի օրը:
Բայդենը բացասական է պատասխանել այն հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն առաջինը կվերացնի պատժամիջոցները` Իրանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար: Միաժամանակ, նախագահը հասկացրել է, որ Իրանը նախ պետք է դադարեցնի ուրանի հարստացման ուղղությամբ աշխատանքները, որոնք խախտում են միջուկային համաձայնագիրը:
0 Մեկնաբանություն