ԱՄՆ-ին անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով վերջին զարգացումները, այդ թվում` ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների կալանավորումը: Մենք երկու կողմերին կոչ ենք անում շտապ և խաղաղ կերպով կարգավորել այս միջադեպը: Շարունակում ենք նաեւ կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և մյուս կալանավորվածներին, և հիշեցնում ենք Ադրբեջանին բոլոր կալանավորվածներին մարդասիրաբար վերաբերվելու միջազգային մարդասիրական օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների մասին:
ԱՄՆ-ը սադրիչ և ավելորդ է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ոչ գծանշված տարածքներում: Մենք մերժում ենք սահմանը սահմանազատելու համար ուժի կիրառումը և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը ու դադարեցնել ոչ սահմանագծված սահմանի ռազմական ամրացումը և ականապատումը: Մասնավորապես, մենք կոչ ենք անում Ադրբեջանին իր ուժերը տեղափոխել մինչեւ մայիսի 11-ի իրենց դիրքերը: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին իր ուժերը հետ քաշել մինչեւ մայիսի 11-ի դիրքերը, և ողջունում ենք այդ մտադրության մասին հայտարարությունները:
Նման գործողությունները կարող են մեղմել լարվածությունը եւ ուղի հարթել սահմանազատման նպատակով խաղաղ բանակցությունների առջեւ: Միացյալ Նահանգները պատրաստակամ է օժանդակելու համար այս ջանքերում:
Միացյալ Նահանգները կողմերին հորդորում է հնարավորին կերպով արագ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու նպատակով:
0 Մեկնաբանություն