ԱՄՆ-ը ռուսական հետախուզությանը մեղադրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկություն տարածելու մեջ,-այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը: «Մենք կարող ենք հաստատել, որ Պետդեպարտամենտին կից Համաշխարհային փոխգործակցության կենտրոնը նույնականացրել է 4 ռուսական առցանց պլատֆորմներ, որոնք աշխատել են Ռուսաստանի հետախուզական ծառայությունների կողմից և ապատեղեկություն տարածել՝ մեր երկրում հաստատված 2 պատվաստանյութերի վերաբերյալ: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը:
0 Մեկնաբանություն