Միջազգային

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, Ադամ Շիֆը նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է շտապ աշխատի ԵԱՀԿ ՄԽ մյուս անդամների հետ՝ խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ:

«Այս գիշերվա ընթացքում Ադրբեջանը անցել է Արցախի վրա վերջին տարիների ամենամեծ գրոհին, և ըստ նախնական տեղեկությունների, զգալի զոհեր են եղել: Միացյալ Նահանգները պետք է շտապ աշխատի Մինսկի Խմբի մյուս անդամների հետ խաղաղությունը վերականգնելու և հետագա սրացումները կանխելու համար, որոնք ավելի շատ կյանքեր կվտանգեն: Ես ներկայացրել եմ օրենսդրական նախաձեռնություն, որը ԱՄՆ Հետախուզական մարմիններից պահանջում է գնահատել, թե ով է նախաձեռնել այս և այլ փոխհրաձգությունները, ինչն անհրաժեշտ քայլ է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Շիֆը:

Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:

   

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *