Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսը քննարկելու է Ադրբեջանին պաշտպանական հատկացումների դադարեցման հարցը.lragir.am

Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին սահմանային հարձակումների լույսի ներքո ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատը քննարկելու է Ադրբեջանին ԱՄՆ պաշտպանական հատկացումների դադարեցումը,- հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն

Քվեարկությունը կայանալու է հուլիսի 20-ին: Կոնգրեսական Բրեդ Շերմանը ներկայացրել է Ազգային պաշտպանական ակտում փոփոխություն կատարելու առաջարկ, որով 2021 թվականի ֆինանսական տարում պաշտպանական հոդվածներով միջոցներ և ծառայություններ չի տրամադրվի Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հավաստիացրել, որ այդ միջոցների փոխանցումը չի սպառնա քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը: Փոփոխության նախագծին աջակցում են նաև Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփայերը, Ադամ Շիֆը, ԹիՋեյ Քոքսը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը սպառնացել էր հարվածել Հայաստանից Ստեփանակերտի օդանավակայան թռչող քաղաքացիական ինքնաթիռներին:

Ֆրենկ Փալոնեի առաջարկած մեկ այլ նախագծով ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը պետք է Կոնգրեսին զեկույց ներկայացնի ԱՄՆ ռազմական օգնության ծրագրի վերաբերյալ, որով նախորդ տաիներին Ադրբեջանին 120 մլն. դոլարի պաշտպանական աջակցություն է տրամադրվել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *