Միջազգային

ԱՄՆ–ն չպետք է շարունակի անտեսել պատմական փաստերը. կոնգրեսականը Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին նա գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով նաև Թուրքիայից ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերի բարձրացման՝ Թրամփի որոշմանը:

«Ես համաձայն եմ նախագահ Թրամփի հետ։ Թուրքիան ձգտում է ավտորիտարիզմի  եւ գնալով ավելի հակաամերիկյան  է դառնում։ Մեզնից շատերը պնդել են, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի։ Ես կոչ եմ անում Թրամփին անել դա: ԱՄՆ–ն չպետք է շարունակի անտեսել պատմական փաստերը»,– նշել է կոնգրեսականը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերի չափը բարձրացնելու մասին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *