Շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչախումբը կասեցրել է Բալթիմորի գործարանում AstraZeneca պատվաստանյութի արտադրությունը, հաղորդում է New York Times-ը:
ԱՄՆ վարչախումբը մեղադրել է Johnson & Johnson-ին արտադրության հարցում խնդրահարույց գործարանի համար, նշում է պարբերականը:
Առողջապահության ոլորտի աղբյուրիների հաղորդած տեղեկատվության համաձայն՝ այսուհետ գործարանում կարտադրվի Johnson & Johnson ընկերության պատվաստանյութը:
Johnson & Johnson ընկերությունից հայտարարել են, որ կստանձնեն ամբողջ պատասխանատվությունն արված փոփոխությունների համար, հավելել են հաշվետվությունում:
0 Մեկնաբանություն