Միջազգային

ԱՄՆ-ն ռմբակոծիչներ է ուղարկել Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել 2 ռազմավարական B-52H Ստրատոֆորտրես ռմբակոծիչ,- հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Պենտագոնի հաստատումը: ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից ավիադիտարկումների տվյալների համաձայն՝ ՄՆ տարածքից օդ բարձրացած ռմբակոծիչները հասել են մինչև Իրանի սահման, այնուհետ հետ վերադարձել: Այդ երկարատև թռիչքի ժամանակ դրանց ուղեկցել են Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և Կատարի կործանիչները: ԱՄՆ-ն պարբերաբար կատարում է ռազմաօդային ուժերի նման թռիչքներ: Անցյալ տարվա նոյեմբերին ամերիկացի զինվորականները պարզաբանել էին, որ իրենց նպատակն է «ագրեսիայի զսպումը և ԱՄՆ գործընկերների ու դաշնակիցների աջակցության հաստատումը», այսինքն՝ ռազմական ուժի ցուցադրումը: Կոնկրետ այս անվայրէջք թռիչքի միջոցով ցուցադրվում է իրենց ռմբակոծիչներն արագ հետ շրջելու ամերիկացիների ունակությունը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *