Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ ՌԴ-ի հարձակման մասին

Ողջ աշխարհի աղոթքները այս գիշեր Ուկրաինայի ժողովրդի հետ են, քանի որ նրանք ենթարկվում են ռուսական ռազմական ուժերի կողմից չհրահրված և անհիմն հարձակմանը: Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմ, որը կբերի մարդկային աղետալի կորուստների և տառապանքների։ Միայն Ռուսաստանն է պատասխանատու այն բոլոր մահերի և ավերածությունների համար, որոնք կլինեն այս հարձակման արդյուքում, և Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները կպատասխանեն միասնական և վճռական կերպով: Աշխարհը պատասխանատվության է ենթարկելու Ռուսաստանին:

Այսօր երեկոյան ես կհետևեմ իրավիճակին Սպիտակ տնից և կշարունակեմ կանոնավոր տեղեկություններ ստանալ իմ ազգային անվտանգության թիմից: Վաղը ես առավոտյան կհանդիպեմ G7-ի իմ գործընկերների հետ, այնուհետև կխոսեմ ամերիկացի ժողովրդի հետ՝ ներկայացնելու համար հետագա բոլոր քայլերի մասին, որոնք Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներն ու գործընկերները կպարտադրեն Ռուսաստանին Ուկրաինայի և համաշխարհային խաղաղության և անվտանգության դեմ ագրեսիայի անտեղի ակտ իրականացնելու համար: Մենք նաև կհամակարգենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու ուժեղ, միասնական պատասխան, որը կզսպի Դաշինքի դեմ ցանկացած ագրեսիա: Այսօր երեկոյան ես և Ջիլն աղոթում ենք Ուկրաինայի խիզախ և հպարտ ժողովրդի համար։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *