ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը հունիսի 4-ին ոչ երկար ժամանակով տարհանվել են իրենց տնից, որտեղ հանգստանում էին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Վերջիններս տարհանվել էր որովհետև մի փոքր մասնավոր ինքնաթիռ սխալմամբ մտել էր Դելավերի նահանգի Ռեհոբոթ բիչի սահմանափակ օդային տարածք:
Ինքնաթիռն անմիջապես դուրս է բերվել արգելված օդային տարածքից, տեղեկացրել է ԱՄՆ Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Էնթոնի Գուլելմին։ Օդաչուն, որի ինքնությունը պարզվել է, կհարցաքննվի:
«Նախնական քննությունը ցույց է տվել, որ օդաչուն չի գտնվել համապատասխան ռադիոալիքում, չի հետեւել NOTAMS-ին (ծանուցում օդաչուների համար) և թռիչքի ժամանակ արված հրահանգին»,- ասել է Գուլելմին:
Շաբաթ օրը, արեւելյան ժամանակով ժամը 13.00-ին տեղի ունեցած միջադեպը խառնաշփոթ է առաջացրել Ռեհոբոթ բիչի կենտրոնում և ստիպել է նախագահի ավտոշարասյանն անցնել քաղաքի միջով՝ նախքան Բայդենների նստավայր վերադառնալը։
0 Մեկնաբանություն