Միջազգային

ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատն ընդունեց Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու վերաբերյալ բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որը կրճատում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին: Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է. ‘’Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում’’, ինչպես նաեւ ‘’Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի’’ միջոցով հատկացվող որեւէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին: Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկան, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է Փոփոխությունների մասին պալատի կայացրած որոշումը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *