Միջազգային

ԱՄՆ-ում ցուցարարների մեջ մխրճված մեքենայի վարորդը կրակել է մարդկանց վրա (տեսանյութ)

ԱՄՆ Սիեթլ քաղաքում մեքենան մխրճվել է ցուցարարների մեջ։ Ապա վարորդը դուրս է եկել մեքենայից ու կրակոցներ արձակել ցուցարարների ուղղությամբ։

Նշվում է, որ կրակոցների արդյունքում 1 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Կրակոցներ արձակողը ձերբակալվել է։ Տեղի ունեցածն ականատեսները նկարահանել են հեռախոսներով ու տեղադրել համացանցում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում արդեն մի քանի օր է՝ ցույցեր են ընթանում ընդդեմ ռասիզմի և ոստիկանների կողմից կիրառվող բռնությունների։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *