Միջազգային

Անկարայում հայկական գերեզմանատան վրա խանութներ են կառուցում. Փայլանին թույլ չեն տվել մտնել տարածք (տեսանյութ)

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանին մարտի 16-ին թույլ չեն տվել մուտք գործել Անկարայի Ուլուս թաղամասում գտնվող տարածք, որտեղ Թուրքիայի կառավարության բնակարանաշինության զարգացման վարչությունը  շինարարություն է իրականացնում պատմական հայկական գերեզմանատան վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 1-ինը Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղն էր մարտի 10-ին ահազանգել այն մասին, որ մայրաքաղաքի պատմական Ուլուս թաղամասում խանութներ են կառուցելու պատմական հայկական գերեզմանատան վրա: Հայ պատգամավորը Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղի նախագահի և մի խումբ այլ անձանց հետ ցանկացել է տեղում ծանոթանալ իրականացվող շինաշխատանքներին, սակայն նրանց թույլ չեն տվել մուտք գործել տարածք: Զարմանք արտահայտելով մտնելն արգելելու կապակցությամբ՝ Փայլանը նշել է, որ այդտեղ անօրինական շինարարություն է իրականացվում, քանի որ չկան համապատասխան թույլտվություններ: Խորհրդարանն ու քաղաքացիական հասարակությունը և առաջին հերթին Անկարայի բնակչությունը պետք է կանգնեցնեն հայկական գերեզմանի վրա բետոն լցնելը: Անկարայի ժողովուրդը արժանի չէ նման անարգանքի»,- հայտարարել է Փայլանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *