Ապրիլի 1-ից ՌԴ-ից Հայաստան ավիաչվերթների թիվը կավելանա. ռուսաստանցիները կկարողանան մեր երկիր ժամանել ոչ միայն Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից, այլև տարածարջանային այլ օդանավակայաններից,-այդ մասին ասված է ՌԴ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ դաշնային շտաբի հայտարարության մեջ: «Կավելանա թռիչքների քանակը դեպի Հայաստան, Ադրբեջան, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, շաբաթական 1 թռիչք ՝ փոխադարձ հիմունքներով Ռուսաստանի միջազգային օդանավակայաններից, բացի Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից, որոնց հետ կապված որոշումներն ընդունվել են ավելի վաղ»,- ասված է հաղորդագրության մեջ: Միաժամանակ նշվում է, որ ՌԴ-ն ապրիլի 1-ից կվերականգնի կանոնավոր ուղևորափոխադրումները Գերմանիայի, Շրի-Լանկայի, Վենեսուելայի, Սիրիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ:
0 Մեկնաբանություն