Անցած շաբաթ 3-րդ խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Թուրքիայում։ Ըստ տեղական հեռուստատեսության՝ նախնական տվյալներով զոհվել է առնվազն 10 մարդ։
Պատահարը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանային Մարդին նահանգում։ Բեռնատարի արգելակները խափանվել են, այն նախ բախվել է կայանված 2 մեքենայի, ապա մխրճվել սրճարանի մեջ։ Առնվազն 10 մարդ տեղում մահացել է, մոտ 30-ը՝ վիրավորվել, հայտնում են լրատվամիջոցները։
0 Մեկնաբանություն