Այսօրվանից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում որոշում՝ համաձայն որի բոլոր երկիր ժամանողները պետք է ունենան բժշկական փաստաթուղթ։ Բոլոր օտարերկրյա քաղաքացիները, ինքնաթիռով Ռուսաստան ժամանելիս, պետք է ունենան բժշկական փաստաթուղթ (ռուսերեն կամ անգլերեն), որը հաստատում է բացասական թեստավորման արդյունք(ՊՇՌ տեստ-COVID-19-ի նյութի լաբորատոր ուսումնասիրություն): Որոշումը վերաբերում է նաև տրանզիտային ուղևորներին։ Թեստավորումը պետք է կատարված լինի ՌԴ տարածք ժամանելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ:
0 Մեկնաբանություն