Բաքվում ԱՄՆ դեսպանությունն այսօր հայտնել է ԱՄՆ քաղաքացիներին ապառնացող ահաբեկչական վտանգի մասին։
«Բաքվում ԱՄՆ դեսպանությունը արժանահավատ տեղեկություններ է ստացել է ԱՄՆ և այլ երկրների քաղաքացիների նկատմամբ հնարավոր ահաբեկչական գրոհների և առեւանգումների մասին», – ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ահաբեկիչների թիրախ կարող է դառնալ J.W. Marriott Absheron հյուրանոցը, ինչպես նաև այլ վայրեր Բաքվում։
ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում մեծ զգուշություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիները կամ օտարերկրացիները։
«Եղեք զգույշ և պահպանեք զգոնությունը, խուսափեք մարդկանց մեծ կուտակումներից։
Դեսպանատունը շարունակելու է հետևել անվտանգության իրավիճակին և անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
0 Մեկնաբանություն