Միջազգային

Բելգիայի Իքսելլ քաղաքում պղծել են Հայոց ցեղասպանության հուշարձանը

Բելգիայի Իքսելլ քաղաքում Հայոց ցեղասպանության հուշարձանը պղծել են՝ հայտնում է Բելգիայի հայկական կոմիտեն։

Կոմիտեն դատապարտում է արարքը, որը կատարվել է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանից մեկ օր անց։

«Սա կարող է մեկնաբանվել միայն որպես թշնամանքի արտահայտություն և փորձ՝ ահաբեկելու հայկական ծագում ունեցող բելգիացիներին, որոնց մեծ մասը ցեղասպանության զոհ դարձած ընտանիքների ժառանգ է։ Հայոց ցեղասպանության ժխտումը, իրոք, ամենատարածված դրսևորումն է այն ուժեղ հակահայկական նախապաշարմունքի, որը քարոզվում է Բելգիայում և այլուր Թուրքիայի Հանրապետության իշխանությունների, նրանց հետ կապված կազմակերպությունների ու ընտրված պաշտոնյաների կողմից», — ասվում է հայտարարության մեջ։

Հուշարձանի վրա գրել են վիրավորական արտահայտություններ, ինչպես նաև պատկերել 3 կիսալուսին։ Գրառումը թիրախավորում է նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *