Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի, այդ թվում 25 մարդ, ում ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել: Այդ մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ 60-ից ավելի մարդ համարվում է անհետ կորած,- փոխանցում է Agence France-Presse-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, որի արդյունքում բազմաթիվ տներ են ավիրվել, ավելի քան 300.000 անձ մնացել առանց տանիքի: Մահացել է 154 հոգի, վիրավորվել՝ մոտ 5.000:
0 Մեկնաբանություն