Միջազգային

Բրիտանիայի վարչապետին տեղափոխել են հիվանդանոց, իսկ թագուհին ուղերձ է հղել (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը նախօրեին ուղերձով դիմել է բրիտանացիներին՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ կապված։

«Ես խոսում եմ ձեզ հետ ծայրահեղ ծանր ժամանակաշրջանում։ Ժամանակ, երբ մեր երկրում բնականոն կյանքը խաթարվել է, այն ինչ-որ մեկի համար ողբերգություն է դարձել, շատերի համար՝ ֆինանասական խնդիրների պատճառ, բոլորն իրենց կյանքում ահռելի փոփոխություններ են զգացել։

Ես հուսով եմ, որ առաջիկա տարիներին ողջ աշխարհը կհպարտանա նրանով, թե ինչպես մենք կարողացանք պատասխանել այս մարտահրավերին։ Նրանք, ովքեր կգան՝ փոխարինելու մեզ, կասեն, որ այս սերնդի բրիտանացիները այնքան ուժեղ էին, որքան իրենց նախնիները»,- ասել է Եղիսաբեթ Երկրորդն ու շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին, մյուս պատասխանատու ոլորտների աշխատակիցներին, ինչպես նաեւ այն բրիտանացիներին, ովքեր պահպանում են կարանտինային ռեժիմը։

Իսկ մի փոքր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ում մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, տեղափոխվել է հիվանդանոց։

Նշվում է, որ վարչապետը բարձր ջերմություն ունի, հազում է, իսկ միջազգային լրատվամիջոցները գրում են, որ Ջոնսոնին թոքերի արհեստական օդափոխության սարքին են միացնելու։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *