Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը կիրակի հեռախոսազրույց են ունեցել, ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
«Քննարկվել են շարունակվող ճգնաժամը հաղթահարելու հարցերը։ Քննարկումները շարունակվել են այն հարցերի շուրջ, որոնք այսօր մեր նախագահը բարձրացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Ըստ աղբյուրի՝ Չավուշօղլուն ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ ևս քննարկել է «Ուկրաինայի վերջին զարգացումները»։
0 Մեկնաբանություն