Չեխ միլիարդատեր Պետր Կելլերը եղել Է մարտի 27-ին Ալյասկայի նահանգի Բյուտ քաղաքից ոչ հեռու ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների թվում,-մարտի 29-ին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նրա գլխավորած PPF ընկերությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մարտի 28-ին Associated Press գործակալությունը հայտնել Էր առնվազն 5 մարդու մահվան մասին Եվրոկոպտեր AS 50 ուղղաթիռի անկման հետևանքով: Աղետի հետևանքներն առայժմ պարզված չեն: ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը կատարում Է հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
0 Մեկնաբանություն