Միջազգային

Ճապոնիայի հարավ-արևմուտքում հրաբուխ է ժայթքել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում հրաբուխ է ժայթքել,- հայտնում է Tert.am-ը: Հաղորդվում է, որ հրաբուխը գտնվում է Սուվանոսե կղզում: Հաղորդվում է, որ հրաբխի ժայթքման հետևանքով լավայի զանգված է արտանետվել մինչև 1 կմ շառավղով, ինչի պատճառով էլ օդերևութաբանները վտանգավորության բարձր աստիճան են հայտարարել կղզում: Դա նշանակում է, որ հրաբխին արգելված է 2 կիլոմետրից քիչ մոտենալ: Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալներ այս պահին չեն հաղորդվում: Կղզում շուրջ 80 մարդ է ապրում, իսկ մերձակա գյուղը գտնվում է հրաբխից 4 կմ հեռավորության վրա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *