Ապրիլի 26-ին տեղի է ունեցել Սակուրաձիմա հրաբխի հզոր ժայթքում ճապոնական Կյուսյու կղզու Կագոսիմա նահանգում,- հաղորդում է Սինհուա գործակալությունը: Ծուխն ու մոխիրը հասել են 4200 մետր բարձրության վրա: Զոհերի և նյութական վնասի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը 3-րդ աստիճանի տագնապ է հայտարարել խառնարանի շուրջ տարածքների համար:
0 Մեկնաբանություն