Միջազգային

Դոպինգ սկանդալ Տոկիոյի օլիմպիական խաղերից առաջ

Տոկիոյի օլիմպիական խաղերին պատրաստվող Ռուսաստանի 2 թիավարների դոպինգ-ստուգումը դրական արդյունք է տվել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի թիավարության ֆեդերացիայի նախագահ Ալեքսեյ Սվիրինը։ «Հուլիսի 1-ին ՌՈւՍԱԴԱ-ից (Ռուսաստանի հակադոպինգային գործակալություն) ծանուցում ենք ստացել, որ Նիկիտա Մորգաչևի և Պավել Սորինի մոտ արգելված դեղամիջոց՝ մելդոնիում է հայտնաբերվել։ Դրա համար նրանք մնացել են Մոսկվայում։ Այժմ հետաքննություն է ընթանում։ Առաջիկայում կստուգվեն նաև Բ սրվակները։ Հույս ունենք, որ այն մաքուր կլինի, սակայն մարզիկները, այնուամենայնիվ, չեն մասնակցի օլիմպիական խաղերին»,-ասել է ֆեդերացիայի ղեկավարը։

Ինչպես հայտնում է տեղի տելեգրամյան ալիքներից մեկը, թիավարները, որոնք պետք է հանդես գային քառյակով, արդեն հեռացվել են Ռուսաստանի օլիմպիական թիմի կազմից։ Մարզիկները կասկածում են, որ արգելված դեղամիջոցները ստացել են սննդի հավելումների հետ, որոնք իրենք համաձայնեցրել էին մարզիչների հետ։ Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *